Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 91 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե. Կողբացի փողոցում՝ Չարենցի դպրոցի ետնամասում, 11 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, 2 հատ օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։