Վաճառվում է 2 սենյականոց բնակարան (3 դարձնելու հնարավորությամբ) «Էլիտ Գրուպ» ընկերության կողմից կառուցված «Ձորափ 2» բիզնես դասի նորակառույց 16 հարկանի շենքի 7-րդ հարկում, մակերեսը 67,65քմ, հասցեն՝ Ձորափի 40/13։ Վիճակը զրոյական է, կարող եք նախագծել Ձեր ճաշակով և ըստ Ձեր կարիքների։ Հնարավոր է նախագծել նաև 2-րդ ննջասենյակը։ Բնակարանից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Կից ներկայացվում է կառուցապատողի նախնական և այլընտրանքային երկու նախագիծ։ Բնակարանը հրաշալի լուծում է այն ընտանիքների համար, ովքեր գերադասում են բնակարան կենտրոնում, սակայն բավականաչափ հանգիստ, հրաշալի բաց տեսարանով, մաքուր օդով և բարձր որակի նորակառույց շենքում։ Կարող եք ձևակերպել հիպոթեքային վարկ՝ եկամտահարկի փոխհատուցմամբ։