Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։