Ա. Մանուկյան փողոցում՝ Գնունի շուկայի մոտ, վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ ինտերիերով բնակարան։ Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ամբողջ կահույքն ու տեխնիկան նոր է և բարձր որակի։