Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 6 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը մոդեռն վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը տաքացվող է, շենքում գործում է կենտրոնացված օդափոխության համակարգ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ և լվացքասենյակ։ Շենքն ունի երկկողմանի մուտք։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։