Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։