Երևան քաղաքի հենց սրտում, լավագույն էլիտար նորակառույց շենքերց մեկում, «Royal Classic House» համալիրում վաճառվում է շքեղ բնակարան։ Շենքը գտնվում է Հանրապետության Հրապարակից ընդամենը 300 մետր հեռավորության վրա: Նրբաճաշակ դիզայնով և հարմարավետ կահավորված բնակարանը բաղկացած է 3 սենյակից` 1 ընդարձակ հյուրասենյակ, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց: Ունի նաև երկու բաց պատշգամբներ՝ մի կողմից տեսարան է բացվում դեպի քաղաք, մյուս կողմից դեպի Վերնիսաժ տանող այգի։ Ամբողջ գույքը, տեխնիկան, սանհանգույցի պարագաները և սալիկները բրենդային են և ներկրված են արտասահմանից։ Բնակարանն ունի կլիման կարգավորող՝ օդափոխման, անհատական ջեռուցման և հովացման համակարգեր։ Կառույցն ունի 9 բալ սեյսմակայունություն և գեղեցիկ ճարտարապետական տեսք։ Շենքը տեսահսկվում է, գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ, դռնապան և սպասարկող անձնակազմ։ Ավտոմեքենաների համար (հավելավճարով) հատկացվում է ստորգետնյա կայանատեղի, որտեղ պահպանված են օդափոխության, հրդեհային անվտանգության բոլոր ստանդարտները: