Վաճառվում է 3 սենյականոց շքեղ վերանորոգված բնակարան՝ 174 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ 21 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ հիանալի տեսարանով։ Վաճառվում է մասնակի կահույքի, տեխնիկայի և ստորգետնյա կայանատեղի հետ միասին, որը նախատեսված է 2 մեքենայի համար։