Վաճառվում է 3 սենյականոց արևկողմ բնակարան՝ 87 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դ. Դեմիրճյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային բոլոր դռները կաղնու փայտից են, հյուրասենյակի, խոհանոցի և միջանցքի հատակը ծածկված է պրեսգրանիտով, իսկ ննջարանների հատակը՝ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և տեխնիկայի հետ միասին։