Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 103 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որը նայում է Թումանյան փողոցին։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Մուտքում ունի պահարաններ։ Երկարաժամկետ վարձակալության դեպքում բնակարանը կկահավորվի ըստ վարձակալի ցանկության։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։