Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Մալիբու սրճարանի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Բնակարանի ջեռուցումը և հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Խոհանոցը կահավորված է։ Բնակարանն ունի երկու բաց պատշգամբներ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Մաշտոց պողոտա։ Շենքն ունի անվտանգության աշխատակից։ Վարձակալության դեպքում բնակարանը կարող է նաև կահավորվել։ Viber WhatsApp, Telegram +(374)77600-010 Արթուր