Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Լա Բոհեմ սրճարանի հարևանությամբ, 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջարանների հատակը ծածկված է որակյալ մանրահատակով,իսկ նախասրահի, խոհանոցի և հյուրասենյակի հատակը՝ բարձրորակ կերամոգրանիտով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է, ինչպես նաև ողջ բնակարանի հատակը տաքացվող է։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ և նրբաճաշակ կահույքով։ Բնակարանն ունի շատ ընդարձակ 2 բաց պատշգամբ, որոնք բացվում են դեպի Հյուսիսային պողոտա։ Մեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ հավելավճարով։