Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 93 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բայրոն փողոցում՝ կոնսերվատորիայի հարևանությամբ, 5 հարկանի քարե՝ բետոնե ծածկերով շենքի, 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով, ներսի դռները ընկույզի փայտից են: Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Տեղադրված է գազի կաթսա։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Հյուրասենյակը վիտրաժներով է, ինչպես նաև ունի բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։