Տերյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ վաճառվում է 3 ձևափոխված 4 սենյականոց հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 87 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի բնակելի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ՝ որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Օպերա, Կարապի լիճ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ, բանկեր: Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։ Ցանկության դեպքում բնակարանը կարող է վաճառվել կահույքի հետ միասին՝ հավելավճարով։