Քաղաքի կենտրոնական հատվածում՝ Մաշտոց պողոտայում՝ Զիգզագ խանութի շենքում, վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, ննջարանների և հյուրասենյակի հատակը ծածկված է մանրահատակով, իսկ միջանցքի և խոհանոցի հատակը՝ սալիկապատ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։