Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 117 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան Բյուզանդ փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Բոլոր սենյակները և խոհանցը կահավորված են։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: