Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց նրբաճաշակ և գեղեցիկ կահավորված բնակարան՝ 108 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, 23 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նոր եվրո վերանորոգված է։ Հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Բնակարանը ամբողջությամբ կահավորված է նորաձև և ինքնատիպ կահույքով, ինչպես նաև բնակարանում առկա են հնաոճ պարագաներ` նկարներ, հայելիներ և կահույքի մի մասը ևս հնաոճ է։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ, որից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ: