Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Բելյակով փողոցում՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ: Բնակարանը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 82.0 քմ, որը ներառում է նախասրահ, հյուրասենյակ, երկու ննջարան, խոհանոց, սան. հանգույց և լոգարան: Բնակելի սենյակների ներքին հարդարանքն իրականացված է ժամանակակից նորմերին համապատասխան, բարձրորակ շինանյութերի և նորաոճ լուծումների կիրառմամբ: Մուտքի դուռը մետաղական է՝ բարձրորակ: Ներքին դռները փայտից են, պատուհանների շրջանակները` մետաղապլաստից: : Բնակարանը գազաֆիկացված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Գինը ներառում է ողջ կահույքի և տեխնիկայի արժեքը: