Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 103.70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գլենդել Հիլում 14 հարկանի շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված և չբնակեցված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը լամինապատ է: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցումը իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով: Բնակարանը ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։ Ավտոմեքենաների համար նախատեսված են բացօթյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։