Վաճառվում է շքեղ երեք սենյականոց բնակարան Վարդանանց փողոցում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 174 քմ.։ Այն գտնվում է 24 հարկանի շենքի 13-րդ հարկում։ Բնակարանի վերանորոգումը արված է յուրահատուկ դիզայներական լուծումներով: Ունի բազմաթիվ ներկառուցված պահարաններ, բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Սենյակները ընդհարձակ են և լուսավոր։ Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված են օդորակիչներ։ Մոտակայքում են գտնվում Վերնիսաժը, Վ.Մամիկոնյանի անվան այգին, բազմաթիվ խանութներ, ժամանցի և հանգստի վայրեր։ Գնի մեջ ներառված է մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: