Վաճառվում է 3 սենյականոց (դարձրած 4) 110 քմ մակերեսով բնակարան` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Շենքը պատմամշակութային արժեք է, հատակի փայտե ծածկի մի մասը փոխարինվել է բետոնով: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է գորգ մանրահատակով և տաքացվող սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է եվրոպական սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են և ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով։ Առկա է փակ պատշգամբ և դոմոֆոն: Բեռ բարձրացնելու համար կա առանձին վերելակ (подъёмник)։ Մոտակայքում են գտնվում Օպերան, թատրոնները, զբոսայգիները, խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։