Աբովյան ու Սայաթ-նովա փողոցների խաչմերուկում, Աբովյան փողոցի վրա տեղակայված եկեղեցու բակում, վաճառվում է երեք սենյականոց բնակարան: Բնակարանը` 80 քմ. ընդհանուր մակերեսով, գտնվում է հինգ հարկանի շենքի երկրորդ հարկում: Առաստաղի բարձրությունը`3.2 մետր է: Շենքը տուֆ քարից է: Բնակարանը կարիք ունի ընդհանուր կոսմետիկ վերանորոգման: Սակայն հոսանքի լարերն ու ջրի խողովակները նոր են, ունի երկու բաց պատշգամբներ, բարեկարգ բակ շենքի երկու կողմից` շատրվանով, լողավազանով, խաղահրապարակներով և այգիով: Հատակը բոլոր սենյակներում որակյալ փայտից է, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են: Մոտակայքում տեղակայված են մի շարք խանութներ, դպրոց և մանկապարտեզ: