Նալբանդյան և Սայաթ–Նովա փողոցների խաչմերուկում վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի երրորդ հարկում։ Բոլոր սենյակները կապիտալ վերանորգված են, ապահովված է մշտական ջրով, գազով և ջեռուցվում է գազի տուրբո վառարանով։ Խոհանոցային կահույքը և ներկառուցված կահույքը բարձրորակ կաղնու փայտից են, որոնք վաճառվում են բնակարանի հետ միասին։ Ջրատար խողովակները և էլեկտրական լարերը նոր են։ Տանիքը կապիտալ վերանորոգված է։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և զբոսայգի։ Մի փոքր հեռու կարող եք գտնել դպրոց և մանկապարտեզ։ Միջնորդերին խնդրում ենք չանհնագստացնել։