Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին դպրոցի մոտակայքում, վաճառվում կամ վարձակալության է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Ինտերնետը և արբանյակային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, իսկ կահույքը ընտրված է համապատասխան ներքին հարդարմանը։ Մոտակայքում են գտնվում սուպերմարկետներ, բազմաթիվ խանութներ, բանկեր և մետրոյի կայարան։