Վաճառվում է, վարձակալության է տրվում կամ օրավարձով նորաոճ 3 սենյականոց բնակարան 85 քմ մակերեսով Եզնիկ Կողբացի փողոցում: Բնակարանը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, համալրված անհրաժեշտ տեխնիկայով, ապահովված է անհատական ջեռուցման և հովացման համակարգերով: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության: Խոհանոցը և հյուրասենյակը միասին են՝ ստուդիո ոճի: Հատակը սալիկապատ է, ննջասենյակները՝ լամինատապատ: Բնակարանում կա 2 սանհանգույց, որոնք երեսպատված են սալիկներով: Ունի բաց պատշգամբ, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք: Մոտակայքում կա պուրակ, սուպերմարկետ, երաժշտական դպրոց, սրճարաններ և զվարճանքի այլ վայրեր: Բնակարանն ունի նաև առանձին սրորգետնյա ավտոկայանատեղի` 35.000 $ հավելավճարով: Օրավարձ ՝ 100-150 $, վարձակալություն՝ 1800-3500 $: