Վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում` Պուշկին փողոցի խաչմերուկում, 4 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթյա և միջսենյակային փայտից դռներ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Շենքը գտնվում է 1-ին գծի վրա և ունի բետոնե ծածկեր, մուտքը շքամուտքով է: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանացի վայրերը, դպրոց, մանկապարտեզ։