Վարձակալության է տրվում 3 սենյականոց շքեղ և բարձրորակ վերանորոգումով ընդարձակ բնակարան՝ 111 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում` 17 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Ջեռուցումը և հովացումը անհատական են, տեղադրված է 2 օդորակիչ։ Հատակն և միջսենյակային դռներն ամբողջությամբ կաղնե փայտից են: Սանհանգույցները սալիկապատ են: Բնակարանը նաև ունի բաց պատշգամբ` ամբողջ տան երկայնքով։