Թումանյան փողոցի և Հյուսիսային Պողոտայի խաչմերուկում` Օպերայի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է և դեռ չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումը կատարվում է ջեռուցման baxi համակարգի միջոցով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են: Բնակարանն ունի փակ պատշգամբ և խորդանոց։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։