Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց մոդեռն ոճի ընդարձակ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Ջեռուցման համակարգը անհատական է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բոլոր ննջասենյակներն ունեն իրենց առանձին լոգասենյակները և զգեստասենյակները: Բնակարանը ապահովված է կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ: Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես շենքի առաջին հարկում կա ռեստորան, սրճարան, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ` բժշկական հաստատություն, դպրոց և այլ ժամանցի վայրեր: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: