Վարձակալության է տրվում 3 սենյականոց նրբաճաշակ բնակարան՝ 138 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ նոր այգու դիմաց, 14 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։