Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում` Դայմոնդ հյուրանոցի հարևանությամբ, 19 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է ընկուզենու մանրահատակից ։ Ջեռուցումը իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են նաև օդորակիչներ։ Ունի 2 սանհանգույց, որոնք հագեցած են սանտեխնիկայով: Վարձակալության գինը սակարկելի չէ և տրվում է 1 տարուց ոչ պակաս: