Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Իսրաելյան փողոցում` Ս. Փարաջանովի տուն-թանգարանի հարևանությամբ,10 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանի ողջ կահույքն ու տեխնիկան որակյալ է և թանկարժեք: Արևկող է և պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի Մասիս սարը և Հրազդանի կիրճը: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Սբ. Սարգիս եկեղեցին։ Գինը ` սակարկելի: