Նորքի բարձրավանդակում՝ Ս. Խանզադյան փողոցում, վաճառվում է նորաոճ 3 սենյականոց 82 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է նորակառույց 11 հարկանի մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոդված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով: Ընդհանուր բնակարանի ինտերիրային աշխատանքները կատարված են ժամանակից լուծումներով՝ հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, հագեցած անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Ննջասենյակները լուսավոր են՝ հարմարավետ կահավորմամբ: Առկա է առանձին զգեստասենյակ: Սանհանգույցը երեսպատված է բարձրակարգ սալիկներով՝ համալրված անհրաժեշտ որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և վաննա: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից չքնաղ համայնապատկեր է բացվում դեպի մայրաքաղաք: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: