Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 86 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ Գլենդել Հիլսում, 14 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Վաճառվում է մասնակի կահույքով։