Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բրյուսով փողոցում՝ Արշակունյաց պողոտայի ետնամասում, 3 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է՝ տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ամբողջությամբ սալիկապատված է։ Սանհանգույցը ևս սալիկապատված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Նախասրահը լի է ներկառուցված պահարաններով։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։