Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մուտքն ունի 2 վերելակ և բակում կա խաղահրապարակ։