Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և շքեղ բնակարան՝ 115 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի ամենագեղեցիկ հատվածներից մեկում՝ Կասկադ Հիլս թաղամասում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Ջեռուցումը անհատական է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ, բացօթյա լողավազան, մարզասրահ և խաղահրապարակ։