Ծիծեռնակաբերդ խճուղում՝ վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան։ Այն գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 118 քմ։ Բնակարանը գտնվում է վերանորոգման ընթացքում, սենյակների բաժանումներն արված են։ Տեղադրված է երկաթե դուռ և եվրո պատուհաններ։ Հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացած են։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։