«Մետաքս Գոլդ» ոսկու շուկայից քիչ հեռու՝ 39 դպրոցի հարևանությամբ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 12 հարկանի բնակելի շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգվել է շատ տարիներ առաջ։ Ապահովված է մշտական ջրով և գազով։ Հատակը ծածկված է մանրահատակով։ Շենքում աշխատում է վերելակը։ Ունի 4 բաց պատշգամբ, որոնք ունեն մեծացնելու հնարավորություն: Բակում նախատեսված է տարածք մեքենենար կայանելու համար, կա գեղեցիկ խաղահրապարակ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ժամանցի վայրեր, ինչպես նաև «Էքսպրես» սուպերմարկետը։ Տեսարան է բացվում դեպի Մասիս: