Արգիշտի փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 116 քմ մակերեսով 3 սենյականոց լուսավոր բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Խոհանոցը նորաոճ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով, կա խորդանոց: Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտագության համակարգով: Առկա է ավտոկայանատեղի, որը նախատեսված է 2 մեքենայի համար` հավելավճարով: Բակը խնամված է, ունի մանկական խաղահրապարակ: