Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 90 քմ մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկի մոտ՝ 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը մասնակի վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Առկա է խորդանոց, դոմոֆոն և 2 պատշգամբ՝ բաց և փակ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում զբոսայգիները, խանութները, բանկերը, դպրոցը, ժամանցի վայրերը և տրանսպորտի կանգառները։