Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Իսրաելյան և Լեո փողոցների խաչմերուկում` 9 հարկանի Հատուկ նախագծային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Արևկող է և ունի հիանալի տեսարան դեպի Մասիս սարը և Հրազդանի կիրճը: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Սբ. Սարգիս եկեղեցին։