Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նար-Դոս և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում` 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող: Բակում կա ազատ տարածք` մեքենաները կայանելու համար, ինչպես նաև բնակարանի հետ կարելի է ձեռք բերել քարե ավտոտնակ: