Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Իսրայելյան փողոցում` Սուրբ Սարգիս եկեղեցու ետնամասում, 10 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։