Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դ. Դեմիրճյան փողոցում՝կոմպոզիտորների տան հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: