Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում`՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և մարմարով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: