Խորենացի փողոցի վրա (նախկին Մարքսի փողոց), Ոսկու շուկայից կոմայգի գնացող հատվածում, նորակառույց 8 հարկանի շենքի 5-րդ հարկում, գտնվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարանը: Ընդհանուր մակերեսը կազմում է 101 ք.մ: Կառուցվել է 2001 թվականին: Վերանորոգման ընթացքում է: Սենյակների բաժանումը արված է: Հոսանքի, ջրի և ջեռուցման խողովակները անցկացված են: Մուտքի դուռը երկաթյա է, ներսի դռները` կաղնե, պատուհանները` "եվրո", տրվելու է նաև կաղնե մանրահատակ: Մոտակայքում կա տոնավաճառ, զբոսայգի, սուպերմարկետներ և ժամանցային վայրեր: