Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 83 ք.մ. մակերեսով, Զորավար Անդրանիկի փողոցում՝ 14 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով, որը տաքացվող է: Սանհանգույցը և լոգասենյակը սալիկապատված են, սանտեխնիկայով հագեցած: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, «Երևան Սիթի» սուպերմարկետ, դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի, ժամանցի կենտրոն: Մուտքի վերելակը նոր է: