Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սասնա Ծռեր փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանը ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Դավթաշենի կամուրջը և ողջ քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ: