Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 69 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, խոհանոցի և միջանցքի հատակը ծածկված է սալիկներով, իսկ հյուրասենյակում և ննջարաններում՝ մանրահատակով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։